Ստամբուլում հայկական Մեսրոպյան դպրոցը վերածվելու է հյուրանոցի
Թուրքական «Հուրիեթ Դեյլի Նյուս»-ին տված հարցազրույցի ժամանակ Գեդիքփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող հայկական Մեսրոպյան դպրոցը վերածվելու է հյուրանոցի։
–Դա հնարավոր է դարձել վերջին տարիներին կառավարության վարած չափավոր քաղաքականության շնորհիվ: Մինչև 2008թ. մենք չէինք կարող անգամ մեկ մեխ խփել մեզ պատկանող գույքի վրա։ Սակայն դրանից հետո իրավիճակը փոխվեց,–ասել է Շանլըն։
Ըստ հիմնադրամի ղեկավարի՝ նոր հյուրանոցից ստացվելիք եկամուտներն ուղղվելու են Ստամբուլի հայկական հաստատություններին ու կարիքավոր անձանց:
Նշենք, որ Ստամբուլի Մեսրոպյան դպրոցը կառուցվել է 1900-ական թվականներին և որպես դպրոց է ծառայել մինչև 1983թ., որից հետո փակվել է աշակերտներ չունենալու պատճառով: