ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին։ Սահակյանը հայտնել է, որ 2013թ. հունվարի 1–ից ուժի մեջ կմտնի թիկնապահների վերաբերյալ ընդունված նոր օրենքը, որը նպատակ ունի կարգավորել այդ բնագավառն ու կանխարգելել թիկնապահների կողմից լիազորությունները գերազանցելու փորձերը։
–Ցանկացած երևույթ, որը քրեածին է կամ կոշտ է, բնականաբար, դատապարտելի է։ Դրա համար էլ օրենք մշակեցինք խորհրդարանում։ Համոզված եմ, որ մեղավարները օրենքի ամենայն խստությամբ կպատժվեն։
Դիտարկմանը, թե ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր, այնուամենայնիվ, ընդունել է, որ տեղի ունեցածի մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Ռուբեն Հայրապետյանը, Սահակյանն արձագանքել է հետևյալ կերպ.
–Դա տեսակետ է, յուրաքանչյուրը կարող է իր տեսակետն ունենալ։ Ես ավելի խոր կասեի. տեղի ունեցածի մեջ իր մեղքի բաժինն ունի և՛ Գալուստ Սահակյանը, և՛ իշխանությունները, և՛ հասարակական կառույցները։ Մենք բոլորս մեղավոր ենք, քանի դեռ հասարակությունը բարդույթների մեջ է ընկնում, բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն։
Բանախոսը նշել է, որ քաղաքական գործիչն առհասարակ թիկնապահի կարիք չպետք է ունենա. անձամբ ինքը չունի։ Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի դեպքին, ապա Սահակյանը նշել է.
– Դա, իհարկե, մարդու իրավունքն է։ Մի քանի անգամ նրա վրա մահափորձ է կատարվել, ու բնական է, որ նա անվտանգության աշխատողներ պիտի ունենա։ Իսկ իմ նկատմամբ դեռ չի կատարվել. հենց կատարվեց, քաղաքականությունը կթողնեմ։
Ո՞վ է մեղավոր «Հարսնաքար»–ում տեղի ունեցածի համար

7or.am