Լրահոս

25.06.2012 14:22


«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի կոչը ՀՀ և հայկական Սփյուռքի ոչ կառավարական կազմակերպություններին

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի կոչը ՀՀ և հայկական Սփյուռքի ոչ կառավարական կազմակերպություններին
 «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն 2012թ. հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահի ընտրությունները դիտարկում է որպես Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման և կայացման կարևոր փուլ: 2012թ. հուլիսի 19-ը պետք է հենման կետ դառնա անկախ հանրապետության ուղղությունների և առաջնահերթությունների ձևավորման մեջ, ինչպես նաև սեփական երկրի կառավարման գործում ժողովրդի մասնակցության համար:  

Հարկավոր է ապահովել ԼՂՀ քաղաքացիների կամքի ազատ և թափանցիկ արտահայտումը: Հարցականի տակ է դրված ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլև ամբողջ հայության ապագան` նրա կարողությունը գրագետ և ադեկվատ արձագանքել տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին: Ոչ միայն ներկայիս նախագահական ընտրությունների կայացած լինելը, այլև ԼՂՀ գոյությունը շատ բանով կախված կլինի նրանից, թե ինչքանով ե՞ն պատրաստ իշխանությունները և ժողովուրդը հետևել Ազատության ոգուն:

Այս նպատակով  «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն կոչ է անում ամբողջ հայությանը, Հայաստանի և Սփյուքի ոչ կառավարական կազմակերպություններին ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական ամբողջ գործընթացի հսկողությանը, ներառյալ ԼՂՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, բուն ընտրությունները, և հատկապես դրանց արդյունքների հաշվարկումը` նպատակ ունենալով ԼՂՀ-ում վստահության և ժողովրդավարության մթնոլորտի ստեղծումը:

Ստեփանակերտ,

25 հունիսի 2012

Այս խորագրի վերջին նյութերը