Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի առողջական վիճակը դեռ ծայրահեղ ծանր է: Նա շարունակում է վերակենդանացման բաժանմունքում մնալ։
Այդ օրը ծեծի էին ենթարկվել նաև ՊՆ կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը և զինվորական հոսպիտալի կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը։ Նրանք այժմ ապաքինվում են:
Կալանավորվել են Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Արթուր Բաբլոյանը:
ՊՆ մայորի առողջական վիճակում փոփոխություն չկա

7or.am