Լրահոս

25.06.2012 12:57


«Կարճևան» հսկիչ անցակետում

«Կարճևան» հսկիչ անցակետում
Հունիսի 24-ին՝ ժամը 19։00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները  ՌԴ Սահմանապահ զորքերի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մեղրիի մաքսակետի «Կարճևան» հսկիչ անցակետում զննության են ենթարկել ՀՀ-ից ԻԻՀ մեկնող՝ ԻԻՀ քաղաքացի, 1967թ. ծնված  Իբրահիմ Ս.-ին պատկանող «Տոյոտա-Պրադո»   մակնիշի ավտոմեքենան. արևապաշտպան գոգնոցի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է  շագանակագույն, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, պոլիէթիլենով փաթաթած զանգված:
Ըստ Իբրահիմ Ս.-ի հայտարարության՝ զանգվածը ափիոն  տեսակի թմրամիջոց  է և պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը