ՀՀԿ պատգամավոր. «Ռուբեն Հայրապետյանին որ մեղադրում եք, ինքը մասնակցե՞լ է ծեծին»
ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հրավիրված ասուլիսին անդրադարձել է Կառավարության ծրագրին։ Հակոբյանը նվաճում է համարել այն, որ, ըստ ծրագրի, այսուհետ տնտեսությունն անմիջականորեն կկարգավորվի պետության՝ ՀՀ կառավարության կողմից։ Ըստ Հակոբյանի՝ մինչ այդ նման բան Հայաստանում չի եղել, և այսօր, փաստացի, էտատիզմի (պետական կարգավորման գերիշխման) միտումը նվաճում է։
–Մենք ծրագրով պարտավորվում ենք հարյուր հազար աշխատատեղ ստեղծել,–հայտարարել է Հակոբյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում այդ աշխատատեղերը ստեղծել, Հակոբյանը պատասխանել է.
–Մասնավորի ու պետականի համատեղ աշխատանքով։ Այդ թվում՝ նաև համատեղ, այսինքն՝ և՛ առանձին, և՛ համատեղ։
Անդրադառնալով «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքերին և այս կապակցությամբ Ռուբեն Հայրապետյանի հասցեին հնչող մեղադրանքներին՝ Հակոբյանը նշել է.
–Իրեն որ մեղադրում եք, ինքը մասնակցե՞լ է ծեծին։ Հիմա կան իրավական մարմիններ, ովքեր զբաղվում են այս գործով։ Հարկավոր է համբերատար հետևել, և կտեսնենք, թե ինչը ինչ կլինի։

7or.am