Գագիկ Մինասյան. «Կառավարության ծրագրում ներառված են համեստ ու քիչ ցուցանիշներ»
«Կառավարությունը կաջակցի տնտեսության 11 ճյուղերի, որոնք զարգացման առավել մեծ պոտենցիալ ունեն: Ցավոք` առկա են ստվերային երեւույթներ, գերիշխող դիրքի դրսևորումներ, որոնք կարող են վտանգել կառավարության ծրագրի կատարումը»,–այսօրվա ասուլիսին, անդրադառնալով կառավարության ծրագրին, ասել է ՀՀԿ անդամ, ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ բանախոսի՝ կառավարության գործունեության ծրագրում ներառված են «համեստ ու քիչ ցուցանիշներ»: Իսկ գործադիրի հիմնական գերակայությունը, Մինասյանի ներկայացմամբ՝ ներքին ռեսուրսների վրա հիմնված տնտեսական աճի ապահովումն է, քանի որ միջազգային ֆինանսական շուկաներում պահպանվում են անորոշությունները:

7or.am