Հունիսի 22-ին, ժամը 19.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Լանջազատ գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում, Լանջազատ գյուղի հանգստյան գոտու տարածքում, «Մոսկվիչ 412» մակնիշի 67 UO 530 պ/հ ավտոմեքենան կամրջի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ բարձրությունից) շրջվել է Ազատ գետը:
Պատահարի հետևանքով վարորդը` 1987 թ. ծնված Ա. Վարդապետյանը և ուղևորները` 1959 թ. ծնված Վ. Դոնաչյանն ու 1977 թ. ծնված Ք. Հաջոյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ տուժածների առողջական վիճակը բավարար է:
Ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
***
Հունիսի 23-ին, ժամը 01.11-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանաքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 26 ՏՕ 386 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1989 թ. ծնված Ե. Հարությունյան) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Նախքան փրկարարների ժամանումը` ուղևոր, 1995 թ. ծնված Ս.Դալլաքյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Շրջվել են ավտոմեքենաներ