Լրահոս

25.06.2012 11:21


Օձերն անհանգստացնում են

Հունիսի 22-24-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների կողմից օձեր նկատելու վերաբերյալ:

Մասնավորապես` սողուններ են նկատվել Երևանի Թբիլիսյան խճուղու 29/20 շենքի մոտ, 17-րդ թաղամասի 7-րդ շենքի բակում, Շիրակի մարզի Գյումրիի Սպայի տուն թաղամասի թիվ 207/371 և Սյունիքի մարզի Կապանի Արփիկ թաղամասի թիվ 28 տներում:

Դեպքի վայրեր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Տարածքների ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

***

Հունիսի 24-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան թիվ 24 տանը օձ են նկատել:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Օձը հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը