Լրահոս

25.06.2012 12:18


Հաշվարկվել է 1422.5 հազար դրամ գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 1422.5 հազար դրամ գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս

ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 18-22-ին իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 780 հազար դրամի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1422.5 հազար դրամ գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

ԲՆ մամուլի ծառայությունից մասնավորեցնում են.

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Ճամբարակի եւ Գավառի բաժինների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խեցգետնի եւ «Կարաս» տեսակի ձկան ապօրինի որսի 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում, իսկ բռնագրավված 23,0 կգ խեցգետինները եւ 10հատ «Կարաս» տեսակի ձկները Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց են թողնվել Սեւանա լիճ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Կոտայքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 1057.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Վարդենիսի բաժնից ստացված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 325 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 40 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի ՏԲ կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրան գումարի վարչական տուգանքի որոշում:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 937.84 հազար դրամ գումար:

Այս խորագրի վերջին նյութերը