«Հեռուստաընկերությունները իրենք պետք է գնան ինքնակարգավորման, այլ ոչ թե հետևեն ինչ-որ չափորոշիչների»,–այսօրվա ասուլիսին ասել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը: Բանախոսը նշել է, որ մրցապայքարում հեռուստաընկերություններն իրենք են որոշում սեփական վարկանիշը բարձրացնելու քաղաքականությունը։ Մասնավորապես, ըստ բանախոսի՝ սերիալը հեռուստատեսության կարևոր ժանրերից է, ու չի կարող սերիալ չլինել, այլ բան է, թէ ինչ որակի են:
Այլ տեսակատի էին ասուլիսին մասնակցող «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության խմբի անդամները, ովեր նշել են, որ հենց չափորոշիչների մշակումն ու կիրառումը հնարավորություն կտա հասնել հեռուստաեթերում առկա խնդիրների լուծմանը:
Ըստ նախաձեռնության անդամ, սոցիոլոգ Վահրամ Միրաքյանի՝ իրենք դեմ չեն սերիալներին: «Արևմուտքում նման քննարկումներ արդեն 20-30 տարի է՝ չկան, քանի որ այնտեղ մշակվել են կոնկրետ չափորոշիչներ, որոնցով առաջնորդվում է հեռուստատեսությունը: Չափորոշիչներ չմշակելը հակաքաղական է։ Առանց այդ չափորոշիչների՝ հակասոցիալական, քրեածին սերունդ ենք ունենալու»,–ասել է Վ. Միրաքյանը:
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ «Միտք» ՀԿ–ի նախագահ Պավել Սարգսյանն էլ նշել է, որ հեռուստատեսությունը պետք է ճաշակ ձևավորի, ստեղծի հետաքրքրություն, և այս ոլորտում «պահանջարկը ստեղծում է առաջարակ» բանաձևը չպետք է գործի:
Չափորոշիչները կբարձրացնե՞ն հեռուստաեթերի որակը

7or.am