Լրահոս

25.06.2012 10:53


Վրաց չեմպիոնը օլիմպիական հավաքականից հեռացվել էԻվանիշվիլիին սատարելու պատճառով

Վրաց չեմպիոնը  օլիմպիական հավաքականից հեռացվել էԻվանիշվիլիին սատարելու պատճառով

Վրաստանի ձյուդոյի բազմակի չեմպիոն Ամբակո Ավալիանին իր աջակցությունն է հայտնել ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիային, ինչի հետևանքով հեռացվել է Վրաստանի օլիմպիական հավաքականից։ Այս մասին տեղեկացնում է «Վզգյադ» օրաթերթը։

–Ինձ թույլ չեն տալիս շարունակել գործունեությունս։ Հեռացրել են հավաքականից ու աշխատավարձից էլ զրկել։ Պատճառն այն է, իբր թե ես քաղաքականության մեջ եմ մտել։ Բայց ես ուղղակի սերս արտահայտեցի առ հայրենիք,–հայտարարել է Ավալիանին։

Մարզիկը նշել է նաև, որ մինչ այդ, շատ ծանր հանդիպում է ունեցել սպորտի նախարար Վլադիմիր Վարձելաշվիլիի հետ, ով փորձել է իր վրա ճնշում գործադրել։

–Ինձ ճնշում էին, սպառնում էին, բայց ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է լինել տղամարդ, իսկ հետո նոր՝ մարզիկ ու չեմպիոն,–ասել է Ավալիանին։

Նախարարն այս ամենը դեռևս չի մեկնաբանել։

Այս խորագրի վերջին նյութերը