Լրահոս

25.06.2012 10:48


Այսօրվանից շրջանառության մեջ են դրվում նոր 50 դրամանոցներ

Այսօրվանից շրջանառության մեջ են դրվում նոր 50 դրամանոցներ

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ այսօրվանից նոր և ուսուցողական 50 դրամանոցներ են դրվելու շրջանառության մեջ։ Մետաղադրմաները նվիրված են լինելու Հայաստանի մարզերին և Երևան քաղաքին: Հիսուն դրամ անվանական արժեքով Հայաստանի մարզերին և Երևանին նվիրված 2012թ. թողարկման Հայաստանի շրջանառու հիշատակային մետաղադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքներով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց: 

Ըստ աղբյուրի՝ հիսուն դրամ անվանական արժեքով 2003թ. թողարկման Հայաստանի Հանրապետության մետաղադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Այս խորագրի վերջին նյութերը