Լրահոս

25.06.2012 10:23


Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակն արդեն լավ է

Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակն արդեն լավ է

Շոումեն Մարկ Սաղաթելյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհակալություն է հայտնել աջակցության համար և տեղեկացրել, որ իր առողջականն արդեն լավ է։ Նա ռուսերենով գրել է, որ արդեն շարքեր է վերադարձել։

«Իմ ընկերնե՛ր, մեծագույն շնորհակալություն աջակցության համար։ Ես շարքում եմ, չկա այնպիսի ուժ, որ կոտրի ինձ, երբ կողքիս են նման ընտանիք ու ընկերներ»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 22–ի գիշերը Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Ֆոլցվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները։ «Ֆոլցվագենի» վարորդ` 1971թ. ծնված Գրիգոր Նազարյանը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, երաժշտական և ժամանցային ծրագրերի գծով «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պրոդյուսեր, «Թաթա Փրոդաքշն» ընկերության նախագահ, և ուղևոր` 1971թ. ծնված շոումեն Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին հիվանդանոց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը