Լրահոս

25.06.2012 09:57


Եգիպտոսի նորընտիր նախագահը պնդում է՝ Կահիրեն չի հրաժարվի նախկինում կնքած պայմանագրերից

Եգիպտոսի նորընտիր նախագահը պնդում է՝ Կահիրեն չի հրաժարվի նախկինում կնքած պայմանագրերից

Եգիպտոսի նորընտրիր նախագահ Մուհամեդ Մուրսին իր առաջին ելույթում խոստացել է դառնալ բոլոր եգիպտացիների առաջնորդը: Մուրսին հայտարարել է նաև, որ պաշտոնական Կահիրեն չի հրաժարվի ավելի վաղ կնքված միջազգային պայմանագրերից: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Ելույթից առաջ Մուրսին դուրս է եկել «Մուսուլման եղբայրներ» շարժման և նրա քաղաքական թև հանդիսացող «Ազատություն և արդարություն» կուսակցության շարքերից: Այդ կերպ նա ցանկացել է ապացուցել, որ մտադիր է դառնալ բոլոր եգիպտացիների նախագահը: 
 

Հիշեցնենք, որ Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել էր ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի՝ 60-ամյա Մուրսին ստացել է ընտրողների ձայների 51,7%-ը, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի օգտին քվեարկել է ընտրողների 48,3%-ը:

Այս խորագրի վերջին նյութերը