Կարդացի այս հոդվածը, (http://www.aravot.am/2012/06/20/83372/) և որոշեցի անդրադառնալ բժշկին խանգարող և բուժօգնությանը խոչընդոտող մի քանի արգելքների, որոնք արհեստականորեն առաջանում են հիվանդների հարազատների կողմից.
1. Հայտնվելով արտակարգ իրավիճակում, իսկ վատագույն դեպքում անելանելի իրավիճակում, Հիվանդի Հարազատի մոտ տեղի է ունենում բնական հոգեբանական ռեակցիա` ագրեսիա և/կամ մեղավորների փնտրտուք, որն ուղղվում է բժշկի և բուժանձնակազմի դեմ: Չունենալով հոգեբանական տարրական գիտելիքներ, հարազատը այս հոգեվիճակում երախտիքի կամ շնորհակալության փոխարեն բժշկին կարող է հասցնել ամենատարբեր վնասներ, սկսած ֆիզիկական բռնությունից մինչև աշխատանքից ազատում և դատական քաշքշուկներ: 2. Հայտնվելով բժիշկ-պրոֆեսիոնոլների միջավայրում, Հիվանդի Հարազատը երբեմն բժիշկների սառնասրտությունը և հավասարակշռվածությունը ընդունում է որպես անտարբերություն հիվանդի նկատմամբ: Բնական է, որ բժիշկն ավելի օբյեկտիվ է գնահատում իրավիճակը, բնական է, որ երբեմն կլինիկական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է պարզապես կանգ առնել, ու մտածել, առանց վազվզելու և հոլիվուդյան տեսարաններ ստեղծելու, ինչը կողքից դիտող խուճապահար Հարազատի կողմից որակվում է որպես անփութություն, ու Նա սկսում է անհարկի միջամտել կամ խառնաշփոթ ստեղծել խանգարելով բժշկի աշխատանքը: 3. Կարելի է ասել, որ բուժօգնությունը սկսվում է ախտորոշումից, իսկ ախտորոշման համար անհրաժեշտ են լաբորատոր և գործիքային հետազոտություններ, որոնք բոլորն էլ փող արժեն: Եվ չնայած, որ ամբողջ բուժտեխնիկան ներմուծված է արտասահմանից, և գրեթե նույն գներով, ինչ գներով որ դրանք վաճառվում են արտադրող երկրներում, մեզ մոտ այդ սարքերով և գործիքներով իրականացվող հետազոտություններն արժեն տասնապատիկ, անգամ քսանապատիկ ավելի էժան, ինչը բնականաբար պայմանավորված է նրանով, որ , «Պետությունը բժշկին քիչ է վճարում... », ինչպես կասեր «Հայֆիլմի» հայտնի հերոսը: Այսինքն, միայն բժիշկների շնորհիվ է, որ Հիվանդը հետազոտվում է գրեթե նույն տեխնիկայով, ինչ ասենք Քլիվլենդում, սակայն դրա փոխարեն վճարում է 10-20 անգամ ավելի քիչ գումար: Սակայն սա չի խանգարում, որ Հիվանդը կամ Հարազատը Բժշկին պիտակավորի «թալանչի», «հարստահարող» կամ էլի մի բան, որը բնականաբար չի նպաստում պրոդուկտիվ աշխատանքին: 4. Երբեմն Հիվանդը կամ Հարազատը համացանցից կամ այլ հեռակա բժիշկներից ստանում է որոշակի ինֆորմացիա, և սկսում է այդ ինֆորմացիայով գնահատել բուժող բժշկի աշխատանքը, իսկ երբեմն էլ միջամտել այդ աշխատանքին, չիմանալով կամ մոռանալով, որ համացանցում կարող է գրված լինել «հազար ու մի զիբիլ», իսկ հեռակա բժիշկները չեն կարող ամբողջական պատկերացում կազմել կոնկրետ կլինիկական իրավիճակի մասին, որում գործում է բուժող բժիշկը, ով գլխով է պատասխանատու հիվանդի համար: Սա է պատճառը, որ յուրաքանչյուր խորհրդի, ուղեգրի և դեղատոմսի տակ դրվում է բժշկի ստորագրություն, իսկ հեռակա մասնագետների ամենաիմաստուն խրատն անգամ ԱՆՎԱՎԵՐ Է... 5. Քիչ չեն դեպքերը, երբ անգամ հեռուստաեթերից վկայակոչվում է Հիպոկրատի Երդումը, որով վկայակոչողները իրենց արտոնում են «մուննաթով» պահանջել բժշկից այս կամ այն: Տեղեկացնում եմ, որ Հիպոկրատի Երդումն ընդգրկում է պարտավորություններ ուսուցչի և աշակերտների հանդեպ, հիվանդին չվնասելու, թույնի բաղադրատոմս չտալու, և կեսարյան հատումով հղիություն չընդհատելու դրույթներ: Այնտեղ երդվողը պարտավորվում է վիրահատումներ չանել և անհրաժեշտ դեպքերում դիմել վիրաբույժին: Խոստանում է հիվանդների հանդեպ սեռական զսպվածություն և բժշկական գաղտնիքի պահպանում: Ոչ ավել, ոչ պակաս: Այնպես որ, Հիպոկրատի Երդումը այս կամ այն առիթով շահարկողները կամ ցուցադրում են սեփական տգիտությունը, կամ ընդամենը դեմագոգում են: 6. Բժիշկների մոտ կա մասնագիտական մի գիծ, անսահման հանդուրժողականություն: Նրանք ամեն արատավոր երևույթ դիտում են որպես հիվանդություն: Անգամ եթե Նրանց հայհոյում են, Նրանք կարող են դա դիտել որպես հիվանդ հոգեբանության, հիվանդ դաստիրակության դրսեվորում, և ամենևին չպատասխանել նույն հայհոյախոսությունով: Սա չի նշանակում, որ կարելի է անվերջ նրանց վրա ցեխ շպրտել, ու նրանց խոհեմ լռությունը դիտել որպես համաձայնության նշան: Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր պրակտիկ բժիշկ այնքան հոգս ու անելիք ունի կյանքի և մահվան սահմանագծին, որ ժամանակ ու ջանք չի մնում մամուլում կամ հեռուստաեթերում հնչող ամեն հեյրուրանքի հետևել և ինչպես հարկն է պատասխանել: 7. Այո, մեր բժշկությունում կան բազմաթիվ թերություններ, բայց այն շատ ավելի կատարյալ է, քան մնացած գրեթե բոլոր համակարգերը, որ գործում են մեր հանրապետությունում: Եվ երևի միայն բժշկությունում է, որ համեմատության և զարգացման համար ամեն անգամ չափորոշիչ և օրինակ են բերվում ոչ թե «հարևան պետությունները», այլ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և այլն... Եվ հազիվ թե գտնվի մի պրոֆեսոր կամ բաժնի վարիչ, ով գիշերը քնելիս, չմտածի գերժամանակակից բժշկությունը մեր երկրում ներդնելու ու այն առաջ տանելու մասին... Վերջում մի կարճ պատմություն. ՀայաստանենեկածլինումՖրանսիացիբժիշկներ, ովքերլսելովմիտեղացիվիրաբույժիմասինցանկությունենհայտնումանձամբծանոթանալնրահետ: ԵրբՆրանցհարցնումեն, թեինչու՞, ի՞նչնէպատճառը, նրանքպատասխանումեն. -Մենքուզումենքանձամբսեղմելայնմարդուձեռքը, ովանումէայնպիսիվիրահատություններ, ինչպիսիքանումենմիայնտիեզերքընվաճածերկրներում...
«Պետությունը բժշկին քիչ է վճարում...»
Կարդացի այս հոդվածը, (http://www.aravot.am/2012/06/20/83372/) և որոշեցի անդրադառնալ բժշկին խանգարող և բուժօգնությանը խոչընդոտող մի քանի արգելքների, որոնք արհեստականորեն առաջանում են հիվանդների հարազատների կողմից.
1. Հայտնվելով արտակարգ իրավիճակում, իսկ վատագույն դեպքում անելանելի իրավիճակում, Հիվանդի Հարազատի մոտ տեղի է ունենում բնական հոգեբանական ռեակցիա` ագրեսիա և/կամ մեղավորների փնտրտուք, որն ուղղվում է բժշկի և բուժանձնակազմի դեմ: Չունենալով հոգեբանական տարրական գիտելիքներ, հարազատը այս հոգեվիճակում երախտիքի կամ շնորհակալության փոխարեն բժշկին կարող է հասցնել ամենատարբեր վնասներ, սկսած ֆիզիկական բռնությունից մինչև աշխատանքից ազատում և դատական քաշքշուկներ:
2. Հայտնվելով բժիշկ-պրոֆեսիոնոլների միջավայրում, Հիվանդի Հարազատը երբեմն բժիշկների սառնասրտությունը և հավասարակշռվածությունը ընդունում է որպես անտարբերություն հիվանդի նկատմամբ: Բնական է, որ բժիշկն ավելի օբյեկտիվ է գնահատում իրավիճակը, բնական է, որ երբեմն կլինիկական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է պարզապես կանգ առնել, ու մտածել, առանց վազվզելու և հոլիվուդյան տեսարաններ ստեղծելու, ինչը կողքից դիտող խուճապահար Հարազատի կողմից որակվում է որպես անփութություն, ու Նա սկսում է անհարկի միջամտել կամ խառնաշփոթ ստեղծել խանգարելով բժշկի աշխատանքը:
3. Կարելի է ասել, որ բուժօգնությունը սկսվում է ախտորոշումից, իսկ ախտորոշման համար անհրաժեշտ են լաբորատոր և գործիքային հետազոտություններ, որոնք բոլորն էլ փող արժեն: Եվ չնայած, որ ամբողջ բուժտեխնիկան ներմուծված է արտասահմանից, և գրեթե նույն գներով, ինչ գներով որ դրանք վաճառվում են արտադրող երկրներում, մեզ մոտ այդ սարքերով և գործիքներով իրականացվող հետազոտություններն արժեն տասնապատիկ, անգամ քսանապատիկ ավելի էժան, ինչը բնականաբար պայմանավորված է նրանով, որ , «Պետությունը բժշկին քիչ է վճարում... », ինչպես կասեր «Հայֆիլմի» հայտնի հերոսը: Այսինքն, միայն բժիշկների շնորհիվ է, որ Հիվանդը հետազոտվում է գրեթե նույն տեխնիկայով, ինչ ասենք Քլիվլենդում, սակայն դրա փոխարեն վճարում է 10-20 անգամ ավելի քիչ գումար: Սակայն սա չի խանգարում, որ Հիվանդը կամ Հարազատը Բժշկին պիտակավորի «թալանչի», «հարստահարող» կամ էլի մի բան, որը բնականաբար չի նպաստում պրոդուկտիվ աշխատանքին:
4. Երբեմն Հիվանդը կամ Հարազատը համացանցից կամ այլ հեռակա բժիշկներից ստանում է որոշակի ինֆորմացիա, և սկսում է այդ ինֆորմացիայով գնահատել բուժող բժշկի աշխատանքը, իսկ երբեմն էլ միջամտել այդ աշխատանքին, չիմանալով կամ մոռանալով, որ համացանցում կարող է գրված լինել «հազար ու մի զիբիլ», իսկ հեռակա բժիշկները չեն կարող ամբողջական պատկերացում կազմել կոնկրետ կլինիկական իրավիճակի մասին, որում գործում է բուժող բժիշկը, ով գլխով է պատասխանատու հիվանդի համար: Սա է պատճառը, որ յուրաքանչյուր խորհրդի, ուղեգրի և դեղատոմսի տակ դրվում է բժշկի ստորագրություն, իսկ հեռակա մասնագետների ամենաիմաստուն խրատն անգամ ԱՆՎԱՎԵՐ Է...
5. Քիչ չեն դեպքերը, երբ անգամ հեռուստաեթերից վկայակոչվում է Հիպոկրատի Երդումը, որով վկայակոչողները իրենց արտոնում են «մուննաթով» պահանջել բժշկից այս կամ այն: Տեղեկացնում եմ, որ Հիպոկրատի Երդումն ընդգրկում է պարտավորություններ ուսուցչի և աշակերտների հանդեպ, հիվանդին չվնասելու, թույնի բաղադրատոմս չտալու, և կեսարյան հատումով հղիություն չընդհատելու դրույթներ: Այնտեղ երդվողը պարտավորվում է վիրահատումներ չանել և անհրաժեշտ դեպքերում դիմել վիրաբույժին: Խոստանում է հիվանդների հանդեպ սեռական զսպվածություն և բժշկական գաղտնիքի պահպանում: Ոչ ավել, ոչ պակաս: Այնպես որ, Հիպոկրատի Երդումը այս կամ այն առիթով շահարկողները կամ ցուցադրում են սեփական տգիտությունը, կամ ընդամենը դեմագոգում են:
6. Բժիշկների մոտ կա մասնագիտական մի գիծ, անսահման հանդուրժողականություն: Նրանք ամեն արատավոր երևույթ դիտում են որպես հիվանդություն: Անգամ եթե Նրանց հայհոյում են, Նրանք կարող են դա դիտել որպես հիվանդ հոգեբանության, հիվանդ դաստիրակության դրսեվորում, և ամենևին չպատասխանել նույն հայհոյախոսությունով: Սա չի նշանակում, որ կարելի է անվերջ նրանց վրա ցեխ շպրտել, ու նրանց խոհեմ լռությունը դիտել որպես համաձայնության նշան: Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր պրակտիկ բժիշկ այնքան հոգս ու անելիք ունի կյանքի և մահվան սահմանագծին, որ ժամանակ ու ջանք չի մնում մամուլում կամ հեռուստաեթերում հնչող ամեն հեյրուրանքի հետևել և ինչպես հարկն է պատասխանել:
7. Այո, մեր բժշկությունում կան բազմաթիվ թերություններ, բայց այն շատ ավելի կատարյալ է, քան մնացած գրեթե բոլոր համակարգերը, որ գործում են մեր հանրապետությունում: Եվ երևի միայն բժշկությունում է, որ համեմատության և զարգացման համար ամեն անգամ չափորոշիչ և օրինակ են բերվում ոչ թե «հարևան պետությունները», այլ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և այլն... Եվ հազիվ թե գտնվի մի պրոֆեսոր կամ բաժնի վարիչ, ով գիշերը քնելիս, չմտածի գերժամանակակից բժշկությունը մեր երկրում ներդնելու ու այն առաջ տանելու մասին...
Վերջում մի կարճ պատմություն.
Հայաստան են եկած լինում Ֆրանսիացի բժիշկներ, ովքեր լսելով մի տեղացի վիրաբույժի մասին ցանկություն են հայտնում անձամբ ծանոթանալ նրա հետ:
Երբ Նրանց հարցնում են, թե ինչու՞, ի՞նչն է պատճառը, նրանք պատասխանում են.
-Մենք ուզում ենք անձամբ սեղմել այն մարդու ձեռքը, ով անում է այնպիսի վիրահատություններ, ինչպիսիք անում են միայն տիեզերքը նվաճած երկրներում...
Թերևս այսքանը...
Հայկ Մանասյան