Լրահոս

25.06.2012 09:23


Գյումրու տնակային ավաններում առնետները պարզապես վխտում են

Գյումրու տնակային ավաններում առնետները պարզապես վխտում են

Գյումրու տնակներում բնակվող հազարավոր ընտանիքները ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի և խոնավության, այլ նաև առնետների դեմ, որոնք պարզապես վխտում են տնակային ավաններում:

Գյումրու ավտոկայանի տնակային ավանը ևս այդ առումով բացառություն չէ:
Նազիկ և Հովհաննես Գրիգորյան երիտասարդ ամուսինները իրենց առաջնեկի ծնվելուց հետո, երբ այլևս բնակվելու համար նեղվածք էր հայրական տնակում, երկու տարի առաջ, նույն տնակային ավանում գնեցին մի փոքրիկ տնակ և ներկայում արդեն իրենց երկու փոքրիկների հետ միասին մի կերպ պատսպարվել են խոնավ ու վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կոչվող կացարանում: Նրանք հիմա այնքան տնակի նեղվածք ու խոնավ լինելուց չեն բողոքում, որքան առնետների գոյությունից, որոնք հատկապես ձմռան ամիսներին մի իսկական հարձակում են գործում տնակներում բնակվողների և հատկապես երեխաների վրա:

Այս ընտանիքը ևս, Գյումրու տնակներում բնակվող հազարավոր այլ ընտանիքների նման, նույնպես ներառված չէ երկրաշարժի հետևանքով անօթևան և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակաների հերթացուցակում, ուստի նրանք առհասարակ զրկված են երբևէ բնակարան ունենալու հեռանկարից:
Այսօր նրանց ապրելակերպին ծանոթանալու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադատյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներ այցելեցին նրանց ընտանիքին:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում  http://youtu.be/OjiJfUPEWIk  :

Այս խորագրի վերջին նյութերը