Լրահոս

23.06.2012 13:36


Այրվել է ավտոմեքենա

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 23-ին ժամը 09։58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում  ավտոմեքենա է այրվում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։09-ին, մարվել` 10։14-ին: Այրվել է Հ. Հովհաննիսյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 80 ՈՈ 088 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը եվ սրահը` մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը