Ջորջ Վաշինգտոնի Սահմանադրությունը վաճառվել է 10 մլն դոլարով
Ջորջ Վաշինգտոնին պատկանող ԱՄՆ Սահմանադրությունը «Christie's» աճուրդում վաճառվել է մոտ 10 մլն դոլարով։ 1789թ. Վաշինգտոնի պատվերով հրատարակված այդ գրքում պահպանվել են անձամբ ԱՄՆ առաջին նախագահի կողմից կատարված գրառումները։ Ծրագրվում էր, որ աճուրդում այն կվաճառվեր 2-3 մլն դոլարով, սակայն վերջնական գինը 9,82 մլն է կազմել։ Սահմանադրության նոր տերն է դարձել Վաշինգտոնի նստավայրի պահպանությամբ զբաղվող ասոցիացիան, որտեղից պնդում են, թե գիրքը կարողացել են գնել հայրենասեր ամերիկացիների շնորհիվ։