Նորվեգիայում Բրեյվիկի դեմ հատուկ օրենք է ընդունվել. ահաբեկիչը ցմահ կմեկուսացվի հասարակությունից
Նորվեգիայում հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում մի օրենք, որի համաձայն Անդերս Բրեյվիկը կարող է ցմահ մեկուսացվել հասարակությունից: Փաստաթուղթը, որի մասին առաջին անգամ հայտնի դարձավ դեռ մարտին, ստացել է «Օրենք Բրեյվիկի համար» անվանումը: Այս մասին հաղորդում է «NRK»–ն։
Օրենքի տեքստում առաջարկվում է Բրեյվիկի նման հանցագործների համար կառուցել հատուկ բուժհաստատություններ՝ անվտանգության ամենաբարձր համակարգով և այցելուների խիստ հսկողությամբ: Նշենք, որ Բրեյվիկի՝ 77 մարդու մահվան պատճառ դարձած կրկնակի ահաբեկչության գործի դատավարությունն ավարտվել է ուրբաթ Օսլոյում, սակայն դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 24-ին:
Նորվեգիայում Բրեյվիկի դեմ հատուկ օրենք է ընդունվել. ահաբեկիչը ցմահ կմեկուսացվի հասարակությունից
Նորվեգիայում հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում մի օրենք, որի համաձայն Անդերս Բրեյվիկը կարող է ցմահ մեկուսացվել հասարակությունից: Փաստաթուղթը, որի մասին առաջին անգամ հայտնի դարձավ դեռ մարտին, ստացել է «Օրենք Բրեյվիկի համար» անվանումը: Այս մասին հաղորդում է «NRK»–ն։
Օրենքի տեքստում առաջարկվում է Բրեյվիկի նման հանցագործների համար կառուցել հատուկ բուժհաստատություններ՝ անվտանգության ամենաբարձր համակարգով և այցելուների խիստ հսկողությամբ:
Նշենք, որ Բրեյվիկի՝ 77 մարդու մահվան պատճառ դարձած կրկնակի ահաբեկչության գործի դատավարությունն ավարտվել է ուրբաթ Օսլոյում, սակայն դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 24-ին: