Լրահոս

23.06.2012 11:51


Ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շունը

Ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շունը

«Աշխարհի ամենատգեղ շուն» մրցույթի հաղթող է դարձել Մեծ Բրիտանիայից Մագլի անունով շնիկը։ Յոթ տարեկան Մագլին 2005թ.  Մեծ Բրիտանիայի ամենատգեղ շունն էր ճանաչվել։ Այս անգամ այդ անվանակարգին արժանանալու համար մրցել է 28 շուն։ Հաղթողը ստացել է հազար դոլարի կտրոն և մեկ տարվա համար նախատեսված շան կերի չափաբաժին։ Նաև Մագլին կմասնակցի հատուկ ֆոտոսեսիաների և Կալիֆորնիա նահանգի «Շերատոն» բարձրակարգ հյուրանոցում անվճար բնակվելու հնարավորություն կստանա։

Չինական այս ցեղատեսակի շները միշտ էլ հաղթում են ամենատգեղ շան մրցույթներում։ Վերջին տարիներին միայն 2009թ. է այլ ցեղատեսակի շուն հաղթել։ Այն ժամանակ «Ամենատգեղ շուն» անվանակարգին արժանացել էր միաչքանի բուլդոգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը