Լրահոս

23.06.2012 11:10


Ռադայում պահանջում են քրեական գործ հարուցել Միշել Պլատինիի դեմ

Ռադայում պահանջում են քրեական գործ հարուցել Միշել Պլատինիի դեմ

Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Յուրի Կարամզինը երկրի գլխավոր դատախազից պահանջել է քրեական գործ հարուցել ՈՒԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինիի, ինչպես նաև Ուկրաինա–Անգլիա հանդիպումը սպասարկող մրցավարական բրիգադի դեմ։ Պահանջի հիմնավորումը ուկրաինացիների խփած գոլը չարձանագրելն է, ինչն ըստ պատգամավորի՝  «զգալի վնաս է հասցրել Ուկրաինայի միջազգային հեղինակությանը»։ Կարամզինն ընդգծել է նաև, որ մրցավարների տվյալ որոշումը (գոլը չարձանագրելը) «ընդունվել է միտումնավոր, և դրա հիմքում ինչ–որ կոռուպցիոն հետաքրքրվածություն կա»։

Պատգամավորը կոչ է արել քրեական գործ հարուցել նաև Միշել Պլատինիի դեմ, քանի որ վերջինս «միտումնավոր ոչինչ չի ձեռնարկել մրցավարական բրիգադի կոռուպցիոն գործունեությունը բացահայտելու գործում»։ Կարամզինը պահանջել է իր հայտարարությունը դիտարկել որպես պաշտոնական դիմում դատախազությանը։

Հիշեցնենք, որ Ուկրաինա–Անգլիա խաղն ավարտվեց 0։1 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։ Խաղից հետո հանդիպման գլխավոր մրցավար Վիկտոր Կաշային ասել է, որ իր բրիգադը սխալվել է՝ չհաշվելով ուկրաինացիների խփած գոլը։

Այս խորագրի վերջին նյութերը