Լրահոս

23.06.2012 10:26


Դատախազությունը պարզաբանում է

Դատախազությունը պարզաբանում է

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված հանցագործության քրեական գործի այս գերատեսչությունից մյուսի տեղափոխության եւ ընդատյացության հարցը շարունակում է քննարկվել մամուլում:

 ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը պարզաբանել է, թե ինչ հիմնավորմամբ է դատախազը որոշում կայացրել եւ ՊՆ ուղարկված գործը հետ ուղարկել ոստիկանություն:

«Վերադասության կարգով ուսումնասիրելով «Հարսանաքարում» տեղի ունեցած քրեական գործը ըստ քննչական ենթակայության ուղարկելու որոշումը, որն, ի դեպ, կայացրել էր նախաքննական մարմինը` Նոր Նորքի քննչական բաժինը, դատախազությունը պարզել էր, որ չկան հիմքեր գործը ՊՆ ուղարկելու համար»,- ասել է Սոնա Տռուզյանը:

Նա մասնավորեցրեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 5րդ կետը հստակորեն սահմանում է, թե որ գործերով կարող են ՊՆ քննիչները նախաքննություն իրականացնել, ըստ այդմ, ՊՆ-ին է վերապահված այն գործերով քննությունը, որոնք ուղղված են զինվորական ծառայության կարգի դեմ, կատարվել են զորամասի տարածքում, կամ ՊՆ լիազոր մարմնում եւ կազմակերպություններում ծառայություններ իրականացնող անձանց վերագրվող հանցագործություններով:

«Հարսնաքարի»  դեպքով հարուցված գործը ուղղված չէր զինվորական ծառայության կարգի դեմ, չէր կատարվել զորամասի տարածքում, ավելին, գործի նյութերում չկային բավարար հիմքեր, որ հանցագործությունը կատարվել էր զինծառայողների կողմից:

Եվ դեռ նախաքննության փուլում արդեն տուժող էին ճանաչվել Վահե Ավետյանն ու Արտակ Բայադյանը, ովքեր գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, չէին կարողացել մասնկացել քննչական գործողությանը: Ասել է, թե բժիշկները, ըստ ձեռք բերված նյութերի, գտնվել են տուժողի կարգավիճակում, իսկ այդ գործով քննությունը ՊՆ-ն չի կարող իրականացնել: Ուստի եւ գլխավոր դատախազի հանձնարարությամբ վերացվել է քննիչի որոշումը, եւ քրեական գործը նորից ուղարկվել է ոստիկանություն` նախաքննություն իրականացնելուե,-ասաց Սոնա Տռուզյանը:

Ըստ նրա, դատախազությունը որպես հսկողություն իրականացնող մարմին գործել է իր լիազորությունների շրջանակում` թույլ չտալով Քրեական դատավարության օրենսգրքի խախտում:

Հիշեցնենոք, որ գործով արդեն կա 7 ձերբակալված: Բոլորն էլ «Հարսնաքարի» աշխատակիցներ են` մենեջեր Դավիթ Հայիրյան, մատուցող Դավիթ Ադամյան, անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյան, Գարիկ Մարգարյան, Արման Խաչատրյան, Արման Բաղդասարյան:

Տուժել էին եւ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց զինվորական բժիշկներ Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Վահե Ավետյանը, որի վիճակը շարունակում է մնալ ծայահեղ ծանր, եւ քաղաքացիական անձինք` Էդգար Նիկոյանն ու Արկադի Աղաջանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը