Լրահոս

23.06.2012 09:51


Ժիրայր Սեֆիլյան. «Միակ տարբերակը ազատագրված տարածքներին հատուկ գոտու կարգավիճակ տալն է»

Ժիրայր Սեֆիլյան. «Միակ տարբերակը ազատագրված տարածքներին հատուկ գոտու կարգավիճակ տալն է»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կարևորում է կենսական տարածքի տրամադրումը։ Փոխանցելով «Սարդարապատ» շարժման դիրքորոշումը՝ նա նշում է.

–«Սարդարապատ» շարժումը մեկ անգամ ևս ազդարարում է, որ ռազմական առումով լուծված Արցախյան հարցի ամբողջական ու անշրջելի լուծման միակ տարբերակը անհապաղ կերպով ազատագրված տարածքներին համազգային նշանակության հատուկ գոտու կարգավիճակ տալն է և դրանց յուրացումն ու բնակեցումը զարգացման համընդգրկուն ազգային ծրագրի վերածելը: Որպես այդ ծրագրի բաղադրիչ պետք է դառնա Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանության զոհերի հետնորդներին իրենց ներկա բնակության երկրներում սպառնացող աղետալի հետևանքներից փրկելու նպատակով կենսական տարածքի տրամադրումը։ 

Այս խորագրի վերջին նյութերը