Լրահոս

23.06.2012 09:43


ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը կխստացվի՞

ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը կխստացվի՞

«Երկիր»-ի տեղեկություններով` ԱԺ սեպտեմբերի նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը: «5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել վերևներում, թե լրագրողներն այնքան շատ են, որ ԱԺ-ում հանգիստ շնչել չի լինում: Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից` այդ կայքը կամ թերթը քանի ընթերցող, ինչ մակարդակ ունի:
Թերթի աղբյուրները պնդում են, որ ղեկավարությունը կիսում է այս մտահոգությունը: Եվ արդեն սեպտեմբերին հավատարմագրելիս հաշվի են առնվելու բոլոր անհրաժեշտ պայմանները»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը