Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցավ «Եվրո-2012»-ի 1/4 եզրափակչի 2-րդ խաղը: Գերմանիայի ընտրանին 4-2 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին:
Ամբողջ խաղն անցավ գերմանացիների բացահայտ առավելությամբ։ Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Գերմանիայի հավաքականի ավագ Լամը։ Չնայած գերմանացիների չդադարող գրոհներին, 55-րդ րոպեին Սամարասը հաշիվը հավասարեցրեց։ Սակայն հունացիների ուրախությունը շատ կարճ տևեց. հաջորդ 13 րոպեների ընթացքում Խեդիրան, Կլոզեն ու Ռոյսը հաշիվը դարձրին 4-1: Հույները 89-րդ րոպեին 11-մետրոնոցից կարողացան կրճատել հաշիվը՝ 4-2:
Կիսաեզրափակչում Գերմանիայի մրցակիցը կլինի Անգլիա-Իտալիա զույգի հաղթողը:
Գերմանիայի ընտրանին կիսաեզրափակչում է