Լրահոս

13.01.2011 14:17


Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ զինվո­րական դատախազ

Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ զինվո­րական դատախազ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատուրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվո­րական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դա­տախազի տեղա­կալի պաշտոնից:

Երկրի ղեկավարի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից ազատվել է Գևորգ Կոստանյանը' Նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվելով Հայաստանի Հանրապետության զինվո­րական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դա­տախազի տեղա­կալ:

 Գևորգ Կոստանյան/Համառոտ կենսագրական տվյալներ/

Գևորգ Սուրիկի Կոստանյանը ծնվել է Երևանում 04.10.1977թ.: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գերազանցությամբ: 2002թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն' ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտ է: Ատենախոսության թեման' «ՀՀ Ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը»: 2006թ-ից ուսումնառություն է անցել Մեժ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:

1995թ-ից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու: 01.06.2001թ. նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում: 15.01.2003թ-ից մինչև 13.05.2004թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ապա' մինչև 14.03.2006թ., կրկին զբաղեցրել է նախարարի խորհրդականի պաշտոնը: 14.03.2006թ. մինչև 02.07.2008թ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնում:

18.02.2004թ-ից մինչ այժմ հանդիսանում է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 02.07.2008թ. հանդիսանում է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:       

Այս խորագրի վերջին նյութերը