Հրանտ Բագրատյանի գնահատականը Կառավարության ծրագրին. «Չեմ ուզում հիմա կոպիտ բան ասեմ, բայց հաշվեք, թե ասացի»
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադարձել է ԱԺ–ում տեղի ունեցող վերջին քննարկումներին, մասնավորապես Կառավարության ծրագրին, ու հանդես եկել քննադատական գնահատականներով։
–Համոզմունքս խորանում է, որ իշխող քաղաքական վարչակարգը, ո՛չ մասնագիտորեն, ո՛չ էլ աշխատելաոճով, ի վիճակի չէ ճիշտ օրենքներ ընդունել, ճիշտ պետություն կառուցել։ Ես դա տեսնում եմ։ Բայց ամենամեծ պրոբլեմը ցինիզմն է,–հայտարարել է Բագրատյանը։
Անդրադառնալով Կառավարության ներկայացրած և ԱԺ–ում արդեն իսկ ընդունված ծրագրին գնահատական տալու հարցին՝ Բագրատյանը նշել է հետևյալը.
–Չեմ ուզում հիմա կոպիտ բան ասեմ. ԱԺ պատգամավոր չլինեի, կասեի։ Բայց հաշվեք, թե կոպիտ բառն ասացի։
Հրանտ Բագրատյանը նկատել է, որ Կառավարության ներկայացրած ծրագիրը իրականում ոչ թե ծրագիր է, այլ պլան։ Իսկ այդ երկու հասկացությունների միջև տարբերությունն այն է, որ ծրագիրը, ի տարբերություն պլանի, հաշվի է առնում՝ կա՞ն արդյոք իրական հնարավորություններ նշված քայլերն իրականացնելու, նպատակներին հասնելու համար, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է ծրագրի մեջ նշված 5-7 տոկոս աճի խոստմանը, ապա Բագրատյանը դա «բլեֆ» է անվանել։
Նախկին վարչապետը քննադատել է նաև գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին.
–Երբ որ հարցնում ես՝ ինչ քաղաքականություն եք տանում՝ մոնետարի՞զմ, թե՞ քենսիականություն (որոնք պետք է տարբերել), հանկարծ վարչապետն ասում է. «Ինչո՞ւ եք ջղայնանում, ամբողջ աշխարհն ընդլայնողական քաղաքականություն է տարել, իսկ դուք ասում եք՝ կրճատողական»։ Բայց ընդլայնողական կամ կրճատողական կարող է լինել ինչպես մոնետարիզմը, այնպես էլ քենսիականությունը։ Ու այստեղ հասկանում ես, որ մարդը իսկապես դա չգիտի, պարզապես՝ չգիտի, ու պետք է ինչ–որ ավել բաներ կարդա, քան թե սոցիալիզմը։

7or.am