ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով միջազգային գիտաժողովը
Սույն թվականի հունիսի 25-ին` ժամը 10:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կմեկնարկի «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է`
ձևավորել Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության պահպանման, արդի հիմնախնդիրների և զարգացման գերակայությունների գիտական քննարկումների միջավայր
ներկայացնել Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության դերը տարածաշրջանի պատմական գործընթացների ձեւավորման և զարգացման համակարգում
նպաստել պատմագիտության, հայագիտության տարբեր ոլորտների մասնագետների գիտական և գործնական կապերի հետագա ընդլայնմանը և խորացմանը
մշակել ժամանակակից մարտահրավերներին համապատասխան գիտականորեն հիմնավորված մոտեցումներ գործողությունների միասնական պլանի եւ ռազմավարական ծրագրերի նախապատրաստման համար:
Գիտաժողովի ընթացքում Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությանը` արվեստին, ճարտարապետությանը, պատմությանը, հնագիտությանը, ազգարությանն ու թանգարանագիտությանը նվիրված զեկուցումներով հանդես կգան ինչպես Հայասատանի և Արցախի տարբեր գիտական եւ ուսումնական հաստատությունների գիտնականներ, այնպես էլ Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ուկրաինայից ժամանած գիտնականներ:
Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ ԳԱԱ-ն, Երևանի պետական համալսարանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Արցախի պետական համալսարանը:
Հունիսի 25-ին և 26-ին գիտաժողովի աշխատանքները` պատմություն և բանասիրություն, հնագիտություն և ազգագրություն, արվեստ և ճարտարապետություն ուղղություններով, կընթանան Երևանում, իսկ հունիսի 28-ին և 29-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Ստեփանակերտում` Արցախի պետական համալսարանում: Արցախում անցկացվող նիստերն օն-լայն ռեժիմով հասանելի կլինեն www.armheritage.sci.am կայքում:
Գիտաժողովի մասնակիցների, զեկուցումների թեզիսների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.armheritage.sci.am կայքից: