ՀՅԴ–ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ–ը դեմ քվեարկեցին, բայց վիճահարույց օրինագիծն ընդունվեց:
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին, համաձայն որի Սևանա լճից 150 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջուր պետք է բաց թողնվի։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ կառավարությունը եկել է օրինագծով և ժողովրդի էմոցիան է գողանում։ Նա ընդգծել է, որ կառավարությունն իրենց առջև խնդիր է դրել՝ գյուղացին մնացել է առանց ջուր և այս օրինագիծը պետք է ընդունել։
–Սա փափուկ բարձ է, որ հիմա ընդունեք այս օրինագիծը և դրանից հետո կզբաղվեն Սևանով։ Բայց եթե հիմա կողմ քվեարկեք, չենք զբաղվելու Սևանով։ Հակառակը, եկեք հիմա դեմ քվեարկենք և պայմանավորվենք, որ սրանից հետո կզբաղվենք Սևանով,–առաջարկել է Ռ. Հակոբյանը՝ ավելացնելով, որ միայն երրորդ–չորրրորդ կարգի երկրներն են պառազիտություն անում և ոչինչ չտալով ընդերքին, միայն խլում են։
Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից ելույթ ունեցող Հրանտ Բագրատյանն էլ նկատել է, որ այս հարցը ունի բոլորովին ուրիշ աստառ՝ ինչո՞ւ խորհրդարանը պետք է որոշի Սևանից ջրառ կատարելը, թե ոչ։ Ի վերջո, ջուրը հսկայական գումար է, 150 մլն խորանարդ մետր ջուրը հավասար է 1000 խորանարդ մետր գազին և դրանով արտադրվելու է մինչև 400 մլն խորանարդ մետր էներգիա։ Բագրատյանը նաև դժգոհել է, որ կառավարությունը բարեփոխումներից է խոսում, բայց բոլորովին այլ բան է անում։
–Սա աշխատելու ձև չէ, ոչ մի ռեֆորմի հոտ չի գալիս, նույն խորհրդային միության գործելոճն է և մենք դեմ ենք քվեարկելու,–նշել է Հ. Բագրատյանը։
Ի վերջո հարցը դրվել է քվեարկության և 93 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվել է։
Պատգամավորները որոշել են նաև այսօր՝ ժամը 18:00–ից հետո առանց ընդմիջման շարունակել աշխատանքները՝ մինչև օրինագծի սպառումը։
«Սևանա լճի մասին» վիճահարույց օրինագիծն ընդունվեց

7or.am