Վահան Հովհաննիսյան. «Եղբա՛յր, անտառները կտրել եք, ջուրն էլ պակասել է, պարզ չէ՞». ՀՅԴ–ն դեմ է քվեարկելու
Հայ հեղափոխական դաշնակցությունը դեմ է քվեարկելու«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին վիճահարույց օրինագծին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։
–Գլոբալ իմաստով, մենք տանում ենք այն ջուրը, որը հետո պակասելու է լիճը փրկելու իմաստով։ Ու բոլոր կոլեգաները, որոնք ոչ մեծ էնտուզիազմով կողմ քվեարկեցին կառավարության ծրագրին, պիտի հասկանան, որ քվեարկեցին նաև սրան։ Այսինքն՝ սիտուացիոն քաղաքականությունն արտաքին հարաբերություններում, էկոլոգիական հարցերում, շարունակվում է նաև այստեղ,–ասել է Վ. Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ թեև կտրուկ պակասել են Հայաստանի բնակչությունը, մշակվող և ոռոգվող հողերը, բայց ջրի պահանջարկը, չգիտես ինչու, կտրուկ աճել է։
–Եղբա՛յր, անտառները կտրել եք, ջուրն էլ պակասել է, պարզ չէ՞,–իրավիճակը պարզաբանել է ՀՅԴ–ական պատգամավորը։
Ընդգծելով, որ կառավարությունը չի կարողացել կանխատեսել այս տարվա ոչ ջրառատությունը և հիմա էլ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու թույլտվություն է ուզում ստանալ՝ նա հարցրել է.
–Բայց ես ինչի՞ պիտի հավատամ, որ հիմա՛ ճիշտ են կանխատեսում։ Չէ՞ որ այսօրվա հաշվարկներն էլ են ինչ–որ կանխատեսման վրա կառուցված։ Հիմնավորված չէ այս պահանջը։ Արեք այնպես, հարգելի՛ կառավարություն, որ այս վիճակը չկրկնվի։ Իսկ այսօրվա կանխատեսումները ցույց են տալիս, որ այս վիճակը, ցավոք սրտի, կարող է կրկնվել։ Մեզ համար այս մոտեցումն ընդունելի չէ։
Վահան Հովհաննիսյան. «Եղբա՛յր, անտառները կտրել եք, ջուրն էլ պակասել է, պարզ չէ՞». ՀՅԴ–ն դեմ է քվեարկելու
Հայ հեղափոխական դաշնակցությունը դեմ է քվեարկելու «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին վիճահարույց օրինագծին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։

7or.am