Փոխոստիկանապետ. ««Հարսնաքար»-ի միջադեպը չարամտորեն կատարված հանցագործություն է»
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հարսնաքար»-ի միջադեպին՝ ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանն ասել է, թե դեպքերն անցյալ օրը ոստիկանապետն ամբողջութամբ մեկնաբանել է և ավելացնելու ոչինչ չունի։
Հարցին, թե ինչով էր պայմանավորված այն հանգամանքը, որ մամուլում բարձրացված աղմուկից հետո միայն ձերբակալվածներ եղան, փոխոստիկանապետն ասաց. «Դա կապված է հետաքննությունն ու նախաքննությունն ապահովելու հետ։ Այս պահին նոր ձերբակալվածներ չկան: Նոր ձերբակալվածների համար պիտի հետաքննություն և նախաքննություն իրականացվի, ապացույցներ ձեռք բերվեն: Հիմա նախաքննությունը շարունակում է. եթե նոր փաստեր ի հայտ գան նոր անձանց վերաբերյալ, բնականաբար, կլինեն նոր ձերբակալություններ»։ Ըստ փոխոստիկանապետի՝ տեղի ունեցածը չարամտորեն կատարված հանցագործություն է, և ավելացրել է, որ դրա համար պետք է բոլորը պատասխան տան:
Ինչ վերաբերում է անվտանգության աշխատակիցների խնդրին ընդհանրապես, փոխոստիկանապետն ասել է. «Իմ կարծիքով՝ թիկնազորային աշխատակիցները պետք է լիեն պարտադիր ոստիկանության աշխատակիցներ, և այդ թիկնազորը պետք է վարձեն ոստիկանությունից»:

7or.am