Մեծացվում է զորահավաքային առաջադրանքի աջակցությունը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է`
- տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը, - սահմանի նշանակված անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը, - Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրին ՀՀ անդամակցության շրջանակում նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնության կիրառման կարգը, - համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություն սահմանելու, ինչպես նաև հարկային պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու կարգերը, - ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը դադարեցնելու պայմանները, կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում նշված ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողությունների կարգը։
Մեծացվում է զորահավաքային առաջադրանքի աջակցությունը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է`
- տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը,
- սահմանի նշանակված անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը,
- Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրին ՀՀ անդամակցության շրջանակում նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնության կիրառման կարգը,
- համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություն սահմանելու, ինչպես նաև հարկային պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու կարգերը,
- ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը դադարեցնելու պայմանները, կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում նշված ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողությունների կարգը։