Լրահոս

22.06.2012 12:46


Միջազգային գիտաժողով՝ «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով

Միջազգային գիտաժողով՝ «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով

Հունիսի 25-ին Երևանում կմեկնարկի «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը»  թեմայով միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել են  ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Արցախի Պետական համալսարանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության»  ՊՈԱԿ-ը։ Գիտաժողովը կավարտվի հունիսի 30-ին՝  Ստեփանակերտում։  Այն  ընդգրկում է հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությանն առնչվող պատմական, հնագիտական, ազգագրական, արվեստի,  ճարտարապետության,  թանգարանագիտական ոլորտի հարցեր,  դրանց նորովի լուծումների ուղղություններ։

Միջազգային  գիտաժողվի  90-ից ավելի զեկուցողների թվում  նաև 12 օտարերկրացի հեղինակավոր գիտնականներ են Ռուսաստանից,  Միացյալ Նահանգներից,  Ֆրանսիայից,  Մեծ Բրիտանիայից,  Իտալիայից, Ուկրաինայից։ 

Նպատակն է հնարավորինս  ընդգրկուն  ներկայացնել հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության դերը տարածաշրջանի պատմական գործընթացների ձևավորման և զարգացման համակարգում, նպաստել  պատմագիտության, հայագիտության տարբեր ոլորտների մասնագետների գիտական և գործնական կապերի հետագա ընդլայնմանը, խորացմանը, մշակել ժամանակակից  մարտահրավերներին համապատասխան գիտականորեն  հիմնավորված  մոտեցումներ  գործողությունների միասնական պլանի և ռազամավարական ծրագրերի նախապատրաստման համար։ Նախատեսվում է գիտաժողովը եթեր հեռարձակել օն-լայն ռեժիմով։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական  միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը