Իրանի ԱԳՆ-ը հաստատել է Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալումը
Trend գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Իրանի ԱԳՆ-ը հաստատել է Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալումը:
Աբդուլաևը նշել է, թե Ադրբեջանի ներկայացրած նոտային Իրանի ԱԳՆ պատասխանում նշված է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ֆարիդ Հուսեինն ու Շահրիյար Հաջիզադեն մեղադրվում են հարձակում կատարելու փորձ ձեռնարկելու համար:
Աբդուլաևը ասել է նաև, որ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը դիմել է տեղի իշխանություններին՝ իր ձերբակալված համաքաղաքացիների հետ հանդիպման թույլտվության խնդրանքով: Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացիներն Իրանում անհետացել էին մայիսի 2-ին: Այս ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ը 3 նոտա էր հղել Իրանի ԱԳՆ-ին՝ պահանջելով պարզել նրանց ճակատագիրը:
Իրանի ԱԳՆ-ը հաստատել է Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալումը
Trend գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Իրանի ԱԳՆ-ը հաստատել է Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալումը:
Աբդուլաևը նշել է, թե Ադրբեջանի ներկայացրած նոտային Իրանի ԱԳՆ պատասխանում նշված է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ֆարիդ Հուսեինն ու Շահրիյար Հաջիզադեն մեղադրվում են հարձակում կատարելու փորձ ձեռնարկելու համար:
Աբդուլաևը ասել է նաև, որ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը դիմել է տեղի իշխանություններին՝ իր ձերբակալված համաքաղաքացիների հետ հանդիպման թույլտվության խնդրանքով:
Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացիներն Իրանում անհետացել էին մայիսի 2-ին: Այս ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ը 3 նոտա էր հղել Իրանի ԱԳՆ-ին՝ պահանջելով պարզել նրանց ճակատագիրը:
7or.am