Լրահոս

22.06.2012 12:38


Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից հայտարարությամբ է հանդես եկել

Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից հայտարարությամբ է հանդես եկել

Աղմկահարույց «Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն այսօր առաջին անգամ Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից հրապարակավ հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»  գործակալությունը: 

Ասանժը դեսպանատանը արդեն երեք գիշեր սպասում է իրեն քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ լատինաամերիկյան երկրի իշխանությունների որոշմանը:

Ավստրալական ռադիոյին տված հարցազրույցում Ասանժը նշել է, թե չգիտի` որքա՞ն ժամանակ Էկվադորը կքննարկի իր դիմումը, ու արդյոք վերջնական որոշումը   դրակա՞ն կլինի: 

Խոսելով իրեն հետագայում ԱՄՆ–ին արտահանձնելու հեռանկարների մասին՝ Ասանժը նշել է, որ հավաստիացումներին, թե իբր հետաքրքրված չէ իր արտահանձնմամբ, ամերիկյան կողմը շարունակում է իր դեմ մեղադրական գործողություններ իրականացնել: 

–Նրանք շատ զգուշավոր են իրենց արտահայտություններում,–նկատել է նա` հավելելով, որ  իր ու «Վիկիլիքս»-ի դեմ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի կազմած գործը հասնում է 48 135 էջի: 


Ավելացնենք, որ երեկ «Վիկիլիքս»-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիսթին Հրաֆնսոնը հայտարարել է, որ  Սանժին ապաստան տրամադրելու որոշման համար Էկվադորին կարող են օրեր անհրաժեշտ լինել: Մինչ այդ, Ասանժը կմնա Էկվադորի դեսպանատանը:

Այս խորագրի վերջին նյութերը