Այսօր էլ ՀՀՇ-ի Գևորիկն է Գասպարիի պաստառները խլել և պատռել
Այսօր առավոտյան Ազգային ժողովի հետնամուտքի մոտ միանձնյա բողոքի ակցիա անցկացնող ՀԱԿ ակտիվիստ Վարգես Գասպարիի ձեռքից «Հայրապետյան մարդասպան», «Ալեքսանյան խուլիգան» գրառումներով պաստառներն այս անգամ էլ խլել ու պատռել է Գևորգ Մելքոնյանը՝ հանրությանը հայտնի ՀՀՇ-ի Գևորիկ անունով (նախկինում սատարել է ՀՀՇ-ին, այժմ` ՀՀԿ-ին): Այս մասին «Epress.am»-ի թղթակցին պատմել է ինքը` Գևորիկը:
«Տեսա՝ Գասպարին կանգնած էր։ Մոտեցա, ձեռքից խլեցի ու ճղեցի։ Բա հո չէ՞ի թողնի, որ վարկաբեկի մեր կուսակցությանը (նկատի է ունեցել Հանրապետական կուսակցությանը–խմբ.)։ Լավ եմ արել»,–ասել է Գևորիկը:
«Epress.am»-ը նաև զրուցել է Վարդգես Գասպարիի հետ, ով հաստատել է, որ իրեն է մոտեցել Մելքոնյանը, խլել ու պատռել է պաստառները:
«Երբ պաստառները պատռեց, ես զայրացա ու սկսցեի բղավել` Հանրապետականներ, բանդաներ, խուլիգաններ»,–պատմել է Գասպարին:
Ավելի ուշ նա հեռացել է, սակայն խոստացել է, որ ինքը շարունակելու է իր միանձնյա ակցիաները:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ԱԺ հետնամուտքի մոտ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին միանձնյա բողոքի ակցիա էր անցկացրել՝ բողոքելով հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի մեղավորների դեմ: Երբ ակտիվիստը հարցազրույց էր տալիս իր ակցիայի մասին, նրան էր մոտեցել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլել «Ռուբեն Հայրապետյանը՝ մարդասպան» գրությամբ պաստառը: Մի քանի վայրկյան անց Վարդգես Գասպարիին է մոտեցել նաև Ալեքսանյանի թիկնապահը և գետնին տապալել նրան: Այդ ողջ ընթացքում Գասպարին բացականչել է` խուլիգան Ալեքսանյան: