Լրահոս

22.06.2012 12:02


Սպանել են «Երկաթուղայինների Ռաֆոյի» տղային

Սպանել են «Երկաթուղայինների Ռաֆոյի» տղային
 Հունիսի 22-ին՝ ժամը 03։00-ին, հիվանդանոցից  ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1981թ. ծնված Սուրեն Զորոյանը, որը հիվանդանոցում մահացել է:
Ըստ հարազատների՝  նրան հայտնաբերել են իրենց տան մոտ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ին, անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ հրազենից կրակոցներ է արձակել Սուրեն Զորոյանի ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի 7,62 մմ տրամաչափի   խլացուցիչով  ինքնաձիգ` փամփշտանոցում 1 փամփուշտով, 1 փամփշտակալով և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտներով, ինչպես և նույն տրամաչափի փամփուշտի 1 գնդակ, 5 պարկուճ և չկրակված 2 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ Ս. Զորոյանը հանցագործ աշխարհում հայտնի «Երկաթուղայինների Ռաֆոյի» տղան էր, իսկ նրա հորեղբայրը նույնպես հանցագործ աշխարհում հայտնի «Երկաթուղայինների Խելառ Վարդգեսն» է:

Այս խորագրի վերջին նյութերը