Հայ աշակերտները միավորվում են Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի արժեքների շուրջ
Հարգանք, քաջություն, ներշնչանք, հավասարություն և վճռականություն. Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի այս արժեքները կդառնան հայ դպրոցականների նշանաբանը: 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին ընդառաջ Բրիտանական խորհուրդը կազմակերպում է «Գանձերի որոնում» սպորտային մրցույթը: Հայաստանի հինգ դպրոցի 30 աշակերտ բաժանվելով խմբերի մրցելու են սպորտային տարբեր ձևերում` համակցված անգլերենի լեզվական առաջադրանքներով:
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներից մինչև արվեստում աշխարհի թիվ մեկ սպորտային միջոցառման արտացոլումը լինելու է աշակերտների ուշադրության կենտրոնում: «Գանձերի որոնում» սպորտային միջոցառումը հաղթելու համար 13-16 տարեկան աշակերտները պետք է պատասխանեն անգլերենով տրվող հարցերին, կատարեն սպորտային առաջադրանքները և յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում ստանալով կողմնորոշիչ տառ` առաջինը պետք է գուշակեն թաքնված բառը: Նրանք, ովքեր կլինեն ավելի արագ, ավելի ուժեղ, ավելի բարձր և կունենան անգլերենի առավել ընդգրկուն գիտելիքներ, կարժանան Բրիտանական խորհրդի մրցանակներին և անվճար կհանձնեն անգլերեն լեզվի միջազգային ճանաչում ունեցող Young Learners քննությունը:
«Գանձերի որոնում» սպորտային միջոցառման հաղթողի կոչման համար կմրցեն Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի, «Էդուկ» երիտասարդական կրթական ստուդիայի, Գյումրիի Պարույր Սևակի անվան թիվ 18 դպրոցի և Նոյեմբերյանի Զորականի միջանակարգ դպրոցի աշակերտները: 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի կարևորագույն նպատակներից մեկն է ողջ աշխարհի երիտասարդներին համախմբել սպորտի գաղափարի շուրջ: Հայաստանում սա քայլերից մեկն է` միանալու երկրագունդը համակած այս գաղափարախոսությանը:
«Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել մինչև Լոդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկը և սա հրաշալի հնարավորություն է աշակերտների համար խաղերի միջոցով մեկ անգամ ևս զարգացնելու իրենց գիտելիքները աշխարհի ամենասպասված սպորտային միջոցառման մասին»,-նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Հուլիսի 27-ին կմեկնարկի Լոնդոնի Օլիմպիական խաղերը և ավելի քան 10.000 օլիմպիական և շուրջ 4000 պարալիմպիկ մարզիկներ կմրցեն ցանկալի հաղթանակի համար: Միայն համեմատության համար նշենք, որ ՖԻՖԱ-յի աշխարհի գավաթի համար մրցում են շուրջ 1000 մարզիկներ: Խաղերի ընթացքում կվաճառվեն ութ միլիոն տոմս: 1896 թվականից սկսած անգլիացի մարզիկներն անըnդմեջ մասնակցել են բոլոր խաղերին, իսկ Լոնդոնը Օլիմպիական խաղերը հյուրընկալել է 1908 և 1948 թվականներին: