Լրահոս

22.06.2012 18:12


Խորհուրդ՝ երևանցու իրավունքների պաշտպաններին

Խորհուրդ՝ երևանցու իրավունքների պաշտպաններին

Երևանցիներիս իրավունքների պաշտպանության համար  Երևանի  քաղաքապետ Տ.Մարգարյանին  դիմելն  անիմաստ  է, քանի  որ՝

1.  փորձիցս  կարող եմ  ասել, որ  նա  ՀՀ  օրենդրության պահանջներին 

բացարձակապես  չի  տիրապետում  կամ  արհամարհում  է  դրանք,

2.  Որևէ  վերահսկողություն  չի  զգում  Ավագանու  կողմից:

Այդ կապակցությամբ  խորհուրդ  եմ  տալիս՝

1.Փորձել  օգտագործել  Ավագանու  Կանոնակարգի  25-րդ  կետի  պահանջները/Հ.Գ./  և  նախաձեռնություն  իրականացնել,

2.  Պահանջել Ավագանու անդամներից  որևէ  մեկին, որ  համապատասխան հարցապնդում իրենք  ներկայացնեն քաղաքապետին,քանի որ վերջինիս պատասխանը, համաձայն  Կանոնակարգի  պահանջների, պետք է հրապարակվի քաղաքապետարանի  պաշտոնական կայքում:

  Երևանի Ավագանուանդամ Ռուբեն Թորոսյան

Հ.Գ. - 25. Ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց առնվազն մեկ տոկոսի կողմից Իրավական ակտի ընդունման նախաձեռնությունն իրականացվում է հետևյալ կարգով՝

1) Ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց առնվազն մեկ տոկոսի անունից նախաձեռնություն ներկայացնելու համար ստեղծվում է  նախաձեռնող խումբ, որը գրավոր դիմում է  Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` համապատասխան ձևաթուղթ (համարակալված և կնքված) ստանալու

համար: Ձևաթուղթը նախաձեռնող խմբին է տրամադրվում երկօրյա ժամկետում: Նշված ժամկետում ձևաթուղթը չտրամադրվելու դեպքում` նախաձեռնող խումբն ինքնուրույն կազմում է Կանոնակարգի սույն ենթակետի պահանջներին բավարարող Իրավական ակտի

նախագիծ:

2) Նախաձեռնությունն իրականացվում է` ձևաթուղթը  կամ Իրավական ակտի նախագիծը սահմանված կարգով Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթում նշվում են Ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց առնվազն մեկ տոկոսի ազգանունը, անունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ստորագրությունը, նախաձեռնությունը Ավագանու նիստում ներկայացնելու համար լիազորված անձի (ներկայացուցչի)

տվյալները: Ձևաթղթին  կցվում են Իրավական ակտի նախագիծը և Կանոնակարգի 19-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

3) եթե Քաղաքապետարան դիմելուց երեսուներկու օրվա ընթացքում ձևաթուղթը կամ Իրավական ակտի նախագիծը  անհրաժեշտ թվով ստորագրություններով հանձնվում է Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ապա սահմանված ժամկետներում և կարգով նախաձեռնությունը ներկայացվում է Ավագանու քննարկմանը։ Ձևաթուղթը կամ Իրավական ակտի նախագիծը սահմանված ժամկետում Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին չներկայացվելու դեպքում համարվումեն առոչինչ:

4) նախաձեռնություննԱվագանու նիստում քննարկվում է Օրենքով և Կանոնակարգով սահմանված կարգով.

5) Ավագանու նիստում նախաձեռնությունը քննարկելիս՝ նախաձեռնող խմբի ներկայացուցիչը ելույթ է ունենում որպես հիմնական զեկուցող։

Այս խորագրի վերջին նյութերը