Լրահոս

22.06.2012 09:43


«Նաիրի» երկաթգծի մոտակայքում պայթյուն է որոտացել. կա զոհ

«Նաիրի» երկաթգծի մոտակայքում պայթյուն է որոտացել. կա զոհ

Նախօրեին՝ ժամը 20։06-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի «Նաիրի» երկաթգծի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ՕԽ-ն` պարամեդիկներով: 

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդի երկաթգծի արդյունաբերական հանգույցում` «Սամվել Սիմոնյան և ընկերներ» ՍՊԸ-ում, տեղի է ունեցել տարայի պայթյուն, ինչի հետևանքով մահացել է Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 1957թ. ծնված Ներսես Կորյունի Ղազարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը