Լրահոս

22.06.2012 09:30


ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցի ներկայացում

ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցի ներկայացում

Այսօր՝ ժամը 13:00-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Ուրբաթ» ակումբում հրավիրում է մամուլի ասուլիս:

Ասուլիսի ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը կներկայացնի կազմակերպության կողմից 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը:

Արթուր Սաքունցի կողմից կներկայացվեն ՀՀ ընտրական գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկություններ, ՀՀ ընտրական օրենսգրքի հետ կապված մտահոգություններ,  երկարաժամկետ դիտորդության արդյունքներ, քվեարկության օրը կազմակերպական և տեխնիկական բնույթի խախտումների վերաբերյալ դիտարկումներ և քվեարկության օրը հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմակերպության կողմից իրականացված գործողությունները:

Զեկույցը տպագրվել է «2012թ. խորհրդարանական ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը