Լրահոս

22.06.2012 08:35


Սամբոյի միջազգային հուշամրցաշար

Սամբոյի միջազգային հուշամրցաշար

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և ՌԴ «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչությունը հունիսի 22-24-ը Երևանում կանցկացնեն ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 3-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքմենիայի, Հունաստանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պատանի սամբիստների:

Պատվիրակությունները ՀՀ մայրաքաղաք կժամանեն հունիսի 22-ին: Հաջորդ օրը՝ առավոտյան, ժամը 10-ին, Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում /հասցե՝ Կողբացու, 69/ կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 5 քաշային կարգերում: Եվս 5 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար տղաներն ու աղջիկները կպայքարեն հունիսի 24-ին:

Այս խորագրի վերջին նյութերը