Լրահոս

21.06.2012 21:08


ՀՀԿ–ն միայն մեկ մարզպետի թեկնածությունն է առաջարկել

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ ենթադրվում էր՝ այդ կուսակցությունը պետք է հանգուցալուծում տար մարզպետների թեկնածուների հարցին։ Սակայն այսօրվա նիստում ՀՀԿ–ն առաջարկել է միայն մեկի թեկնածությունը։

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը փոխանցել է, որ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Էդգար Ղազարյանի թեկնածությունը, իսկ Գեղարքունիքի մարզպետի հարցն առայժմ հստակ չէ: Նա նաև նշել է, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում, բացի այս երկուսից, այլ մարզպետների հարցը չի քննարկվել։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը