Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի հայտարարությունը
Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան խիստ դատապարտում է ինքնիրավչության, վանդալիզմի և անպատժելիության ցանկացած դրսևորում, անկախ դրա կատարողների «տերերի»կարգավիճակից, առավելևս երբ այն ուղղված է ազնվագույն և ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցչների` բժշկների հանդեպ: Բժիշկներ, ովքեր փրկել են բազմաթիվ կյանքեր, ում աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հիվանդ զինվորականներ վերականգնել են իրենց առողջությունը և շարունակել ծառայությունը Հայկական Բանակում:
Կոչ ենք անում բոլոր բժիշկներին, մասնագիտական ասոցիացիաներին, կազմակերպություններին և քաղաքացիներին միահամուռ կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացնել կատարվածի կապակցությամբ:
Դիմում ենք բոլոր պատկան մարմիններին` բարեխղճորեն աշխատել բոլոր մեղավորներին հայտնաբերման և օրենքի ողջ խստությամբ պատժելու համար` ապահովելով գործընթացի առավելագույն անաչառություն և թափանցիկություն, ինչը տեղի չի տա բողոքի ծայրահեղ դրսևորումների:
Մեր աղոթքն ենք հղում առ Աստված` ողջ և առողջ պահելու մեր տուժած գործընկերներին:
Հայկականքիթ-կոկորդ-ականջաբաններիասոցիացիայի նախագահ

Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահ
պրոֆեսոր Արթուր Շուքուրյան