Լրահոս

21.06.2012 17:12


ԱՊԼ. «Սիրիայում «լիբիական սցենարի» կրկնությունը ոչ ոքի համար ցանկալի չէ»

ԱՊԼ. «Սիրիայում «լիբիական սցենարի» կրկնությունը ոչ ոքի համար ցանկալի չէ»

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմադ բեն Հելլին հայտարարել է, որ միջազգային հանրությունը հնարավոր ու ցանկալի չի համարում Սիրիայում «լիբիական սցենարի» կրկնությունը: 
–Ես կարծում եմ, որ շատերի հիշողության մեջ դեռ կա Լիբիայի փորձը, և այս իրավիճակում ոչ ոք չի ցանկանում կրկնել ռազմական ներխուժման սցենարը։ Ըստ իս՝ այդ տարբերակը չի քննարկվում ամբողջ միջազգային հանրության կողմից, ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՊԼ-ի, ամերիկացիների և եվրոպացիների կողմից,–«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ հայտարարել է բեն Հելլին: 
ԱՊԼ քարտուղարի տեղակալի խոսքերով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է զինված խաղաղապահներ ուղարկի Սիրիա, որոնք ավելի լավ, քան դիտորդները, կկարողանան նպաստել Քոֆի Անանի ծրագրի իրականացմանը: Միաժամանակ, ԱՊԼ ներկայացուցիչը Ռուսաստանին կոչ է արել  դադարեցնել ռազմական համագործակցությունը Սիրայի հետ: 

Նշենք, որ հատկապես վերջերս  սկսել  են շատ խոսել այն մասին, թե ԱՄՆ-ի համար Սիրիայում ռազմական միջամտությունը միայն ժամանակի հարց է:

Այս խորագրի վերջին նյութերը