Լրահոս

21.06.2012 16:47


Պուտինը խոստանում է, որ համացանցում 100 հազ. ստորագրություն հավաքած ցանկացած նախաձեռնություն կդիտարկվի խորհրդարանում

Պուտինը խոստանում է, որ համացանցում 100 հազ. ստորագրություն հավաքած ցանկացած նախաձեռնություն կդիտարկվի խորհրդարանում

Այսօր Սանկտ–Պետերբուրգում կայացած տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք համացանցում 100 հազ. ստորագրություն կհավաքեն, կդիտարկվեն դաշնային խորհրդարանի կողմից։ Այս մասին տեղեկացնում է «lenta.ru»–ն:

Միաժամանակ հստակ չի նշվում, թե ինչպես է աշխատելու այդ «համացանցային ժողովրդավարությունը»։ Մասնավորապես անհասկանալի է՝ կարո՞ղ են արդյոք համացանցի ակտիվիստները օրենսդիր նախաձեռնություններով հանդես գալ, թե՞ նրանց նախաձեռնությունները խորհրդարանում այլ կարգավիճակ կունենան։

Նշենք, որ ՌԴ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Պետդումայում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավունք ունեն նախագահը, կառավարությունը, շրջանային խորհրդարանները, ինչպես նաև Սահմանադրական,  Գերագույն և Իրավարար դատարանները, սակայն միայն այն հարցերով, որոնք մտնում են իրենց իրավասության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը