Լրահոս

21.06.2012 15:35


Ավազակային հարձակում փոստային բաժանմունքում

Ավազակային հարձակում փոստային բաժանմունքում
Հունիսի 20-ին՝ ժամը 15։15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մուշական փողոցում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ թիվ 0098 բաժանմունքի պետը և հայտնել, որ իրենց փոստային բաժանմունքում հարձակվել են իր վրա, կապել իրեն և հափշտակել դրամապանակն ու բջջային հեռախոսը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15։00-ին, անհայտ անձը, մտնելով նշված փոստային բաժանմունք, հարձակվել է միայնակ կնոջ վրա, կպչուն ժապավենով կապել   բերանը, բռունցքներով հարվածել դեմքին ու գլխին` պատճառելով վնասվածքներ, ապա հափշտակելով  նրա «Նոկիա» բջջային հեռախոսը և դրամապանակը, որի մեջ եղել է 20 ԱՄՆ դոլար ու 7 000 դրամ՝ դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողները նույն օրը՝ ժամը 21։15-ին, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 46 հասցեի մոտից բերման են ենթարկել 1984թ. ծնված Սահակ Կ.-ին, որը բռնվելու պահին իր մոտ եղած 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակով երկու անգամ հարվածել է իր որովայնին և պատճառել վնասվածքներ, ապա  դեն է նետել դանակը:
Սահակ Կ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Դանակն ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը