Դե՛մ են քվեարկելու կառավարության ծրագրին. ՀՅԴ–ն, «Ժառանգությունը», ՀԱԿ–ը և ԲՀԿ–ն պաշտոնապես հայտարարեցին
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբացության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ամբիոնից ներկայացնելով իրենց խմբակցության տեսակետը՝ հայտարարել է, որ կառավարության ծրագիրը չի համապատասխանում Հայաստանում առկա իրողություններին և մեր երկրի ու հասարակության առջև ծառացած մարտահրավերներին։
–Պատկերավոր ասած՝ այս ծրագիրը կարծես Հայաստանի մասին չլինի, իսկ նոր կառավարությունն էլ, լինելով նախորդի կրկնությունը, ոչ մի վստահություն չի ներշնչում, որ ունակ է ծրագիրն իրականացնել։ Փաստացի, մենք գործ ունենք մի կառավարության հետ, որն արդեն ձախողել է իր նախորդ ծրագիրը և խոստանում է շարունակել նույն ոգով,–ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ ավելացնելով, որ ընտրությունների ժամանակ իրենց կուսակցության համար քվեարկողները սա չէին ուզում, և այսօր էլ իրենք, իրենց քվեարկողների նման, դեմ են այս կառավարության ծրագրին։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես քննադատել է կառավարության գործունեությունը և նշել, որ «Ժառանգություն» խմբակցությունը, որը բաղկացած է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներից, շատ կուզենար կողմ քվերակել այս ծրագրին, բայց որովհետև իրականության հետ այն ոչ մի կապ չունի, իրենք դեմ են քվեարկելու։
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից էլ Հրանտ Բագրատյանն ընդգծել է, որ կառավարության ծրագիրը բացարձակապես չի համապատասխանում այսօրվա իրականության պահանջներին, և մասնավորապես կառավարությունը չի փորձել վերլուծել նախորդ հինգ տարիների իր գործունեությունը, իսկ այժմ էլ կոնկրետ լուծումներ առաջարկել։ Հետևաբար, ՀԱԿ–ը նույնպես դեմ է քվեարկելու կառավարության առաջիկա հնգամյա ծրագրին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, քանի որ, ինչպես նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, այսօր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահարավերներն անցած տարիներին ոչ միայն չեն վերացել, այլև խորացել են, դրա համար էլ ԲՀԿ–ն չցանկացավ այս կառավարության մաս կազմել։
Կառավարության ծրագրի վերաբերյալ խիստ դրական են արտահայտվել միայն «Օրինաց երկիր» և «Հանրապետական» խմբակցությունները, և խորհրդարանում ներկայացված ուժերից միայն նրանք կողմ կքվեարկեն կառավարության ծրագրին։

7or.am