Լրահոս

21.06.2012 15:07


Թբիլիսիի Վերաքննիչ դատարանն Իվանիշվիլիի քաղաքացիության հարցով իր որոշումը ներկայացնելու է հունիսի 29-ին

Թբիլիսիի Վերաքննիչ դատարանն Իվանիշվիլիի քաղաքացիության հարցով իր որոշումը ներկայացնելու է հունիսի 29-ին

Այսօր Թբիլիսիում վերսկսվել է ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիության վերականգնման հարցով դատական գործընթացը: Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը հայտարարել է, որ տվյալ հարցով իր որոշումը ներկայացնելու է հունիսի 29-ին՝ ժամը 10։00-ին: Այս մասին տեղեկացնում է վրացական «GHN» լրատվական գործակալությունը։ 

Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիությունից զրկվել էր նախորդ տարվա աշնանը՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով։ Դա տեղի էր ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Իվանիշվիլին հայտարարել էր իր քաղաքական հավակնությունների և գործող իշխանությունների համար լուրջ ընդդիմության վերածվելու մտադրության մասին: 

Նշենք, որ Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 2004թ. հուլիսի 22-ին, ինչից հետո՝ 2010թ., դարձել է Ֆրանսիայի քաղաքացի, ինչն էլ նրան Վրաստանի քաղաքացիությունից զրկելու պատճառ է դարձել: 2011թ. դեկտեմբերի 29-ին Իվանիշվիլին դիմել է Ֆրանսիայի դեսպանատուն՝ այդ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու համար: Դրանից 3 օր առաջ էլ՝ դեկտեմբերի 26-ին, Իվանիշվիլին հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից: Այժմ նա, փաստացի, չունի քաղաքացիություն և փորձում է վերականգնել իր վրացական անձնագրի վավերությունը։

Այս խորագրի վերջին նյութերը